Մեր թիմը

Ես կցանկանայի ավելի շատ երիտասարդներ տեսնել, որպեսզի ավելի շատ ռեսուրսներ օգտագործվեն մեր քաղաքապետարանի ավելի լավ ապագայի համար: Կարծում եմ, որ հավաքականորեն մենք կարող ենք շատ ավելին անել, քան անհատապես

Մհեր Մելտոնյան

Ախալքալաքի տեղական զարգացման խմբի անդամ
Հիմնական պատճառը, որ ես միացել եմ խմբին `ապահովել Ախալքալաքի քաղաքապետարանի զարգացման գործընթացում երիտասարդների մասնակցությունը: Մասնավորապես, նրանց դրդել նրանց ավելի ակտիվ եւ փոխկապակցել համապատասխան խմբերի հետ, որպեսզի որոշումների կայացման գործընթացում հաշվի առնվեն իրենց տեսակետները, նպատակները եւ կարիքները

Թեոնա Զուրաբաշվիլին

ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը Սամցխե-Ջավախքում [email protected]
Ինձ համար կարեւոր է փոխվի մեր մտածելակերպը եւ ավելի շատ երիտասարդ, հատկապես կանայք ընդգրկվեն տարբեր ակտիվությունների մեջ: Կանյք ունեն իրենց տեղը բիզնեսում: Ինձ համար մեծ պատասխանատվություն է լինել տեղական զարգացման խմբի (LAG) ղեկավար,  ես համոզված եմ, որ միասին կկարողանանք իրագործել հետաքրքիր նախագծեր Ախալքալաքի զարգացման համար:

Անուշ Գիլոյան

Ախալքալաքի զարգացման խմբի նախագահ [email protected]
Հարկավոր է երիտասարդների համար տարբեր ակտիվությունների պլանավորում: Ես՝ որպես տեղական
զարգացման խմբի անդամ միշտ կաջակցեմ էկոլոգիական, մշակույթային եւ սպորտային
ակտիվություններին:

Ապետնակ Զանդարյան

Վարչության անդամ, գյուղատնտեսական կոոպերատիվ [email protected]
Իմ պատասխանատվությունը ավելի մեծ է, քանի որ այս խմբի առաջնորդն եմ: Իր հերթին խմբի յուրաքանչյուր անդամ  առաջնորդ է իր գործունեության մեջ եւ հավատում եմ, որ միասնական ուժերով կկարողանանք ներդնել մեր լուման Ախալքալաքի զարգացման գործում: Ես անձամբ  «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի  նախագահն եմ եւ ուզում եմ, որ այս ոլորտը հաջողված եւ օրինակելի լինի:

 

Մախարե Մացուկատով

«Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի նախագահ [email protected]
Ուզում եմ Ախալքալաքը վերածվի զբոսաշրջային գոտու, շատ զբոսաշրջիկ պետք է այցելի: Դա ինքնըստինքյան կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը: Իսկ զբոսաշրջության զարգացումը իր հերթին կնպաստի ենթակառուցվածքի զարգացմանը:

Նաիր Իրիցյան

Սակրեբուլու Ախալքալակիի նախագահ [email protected]
Ես ուսուցչուհի եմ եւ կաջակցեմ բոլոր նախաձեռնություններին ինչը՝ կապված կլինի աշակերտների կրթական եւ սպորտային ակտիվությունների, սոցիալական նախագծերի հետ, որը կնպաստի գյուղի բնակչության կենսապայմանների բարելավմանը:

Խաթունա Վելիջանաշվիլի

Ուսուցիչ, ոտելիայի հանրային դպրոց [email protected]
Կարեւր է կանանց ներգրավվածությունը տարբեր միջոցառման մեջ, աջակցել էկոլոգիական նախագծերին եւ սպորտային համալիրների կառուցամնը:

Շողիկ Ռաիսյան

Ախալքալաքի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ [email protected]
Գյուղատնտեսության զարգացման համար համապատասխան տեխնոլգիաների զարգացում է հարկավոր: Կարեւոր է նպաստել մասնավոր ոլորտին, որպեսզի տեղի ունենա այս կամ այն մշակույթի զարգացման համար նոր տեխնոլոգիաների կիրառում :

Կիմիկ Յուզբաշյան

Խորհրդի անդամ, գյուղատնտեսական կոոպերատիվ [email protected]
Նշանավոր է դպրոցի աշակերտների եւ ուսանողների կրթության/գիտակցության բարձրացումը բնապահպանության հարցերի շուրջ, պետք է անցկացվեն տարբեր տեսակի շրջագայություններ դեպի պահմանված տարածքներ: Ջավախքը Էկո տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ ունի, համապատասխանաբար՝ կաջակցեմ զբոսաշրջության զարգացման ցանկացած նախագծի:

Թամազ Կարապետյան

Ջավախեթիի պահպանության տարածքային վարչություն, տնօրեն [email protected]
Երիտսարդներին հետաքրքրել սպորտային ակտիվություններով, ճամբարներով եւ նրանց համար անհրաժեշտ միջոցառումներով շատ կարեւոր է:

Թերեզա Չիվչյան

Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի տնօրեն: [email protected]
Ես ուզում եմ, որ ինչքան հնարավոր է շատ կին ընդգրկվի տարբեր ակտիվությունների մեջ եւ ստանանք ավելի շատ առաջարկ/նախաձեռնություն կանանց կողմից: Իմ ձայնը եւ գաղափարները կօգնի իմ խմբի անդամներին մունիցիպալիտետի համար օգտակար որոշումներ ընդունելու հարցում:

Շուշաննա Շիրինյան

jnews.ge-ի լրագրող [email protected]
Ախալքալաքի զարգացումը մեր ապագա սերունդների համար շատ կարեւոր է: Ուզում եմ, որքան հնարավոր է շատ երիտասարդ վերադառնա եւ աշխատի տեղում: Բնակչության կյանքի պայմանների բարելավումը իմ ամենակարեւոր խնդիրներից մեկն է:

Դալի Աղդգոմելաձե

GFSIS-ի համակարգող [email protected]
Երիտասարդները փորձում են լքել գյուղերը: Ես կաջակցեմ նրանց կրթական եւ սպորտային ակտիվությունների պլանավորման բոլոր նախաձեռնություններում, որպեսզի նրանք գյուղում մնալու ավելի շատ մոտիվացիա ունենան:

Սուրիկ Կարապետյան

Ֆերմեր, Անասնաբուծություն
Մունիցիպալիտետի զարգացման համար շատ կարեւոր է նպաստել մասնավոր ոլորտին, քանի որ հենց նրանց շնորհիվ է ստեղծվում աշխատատեղեր: Նաեւ պետք է նպաստենք կանանց առավելագույն ակտիվացմանը:

Մաքսիմ Գիլոյան

Տնօրեն, գյուղատնտեսական կոոպերատիվ
Գյուղատնտեսությունը մունիցիպալիտետի առաջատար ոլորտներից մեկն է: Դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք արտադրած ապրանքի որակի բարձրացման մասին: Շատ թրեյնինգներ եւ ուսում է հարկավոր, որպեսզի մեր արտադրանքը բարելավված ճանապարհով հաղորդենք սպառողին:

Հովիկ Մուրադյան

Կարտոֆիլի արտադրություն [email protected]
Զբոսաշրջության զարգացումը կարեւոր է շրջանի համար, բայց դա չի բացառում առաջ քաշել տարբեր սոցիալական ծրագրեր եւ գաղափարներ: Առանձնապես ողջունում եմ երիտասարդների համար տարբեր ակտիվությունների պլանավորմը եւ կանանց ներգրավվածությունը:

Մկրտիչ Մղդեսյան

Ախալքալաքի քաղաքապետ Սաքրելբուլոյի անդամ [email protected]
Ես միաժամանակ ուսուցիչ եւ ֆերմեր եմ: Գյուղի զարգացման նախագծերի աջակցումը կնպաստի երիտասարդների համար սպորտային համալիրների կառուցմանը, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացմանը:

Հովիկ Գիլոյան

Ալավերդիի հանրային դպրոց, Ուսուցիչ [email protected]
Հարկավոր է ներարկել եւ յուրացնել ալտերնատիվ էներգիայի օգտագործումը: Նաեւ ավելի շատ տեղեկություն պետք է հաղորդել բնակչությանը, նպաստել զբոսաշության եւ ընտանեկան հույրանոցների զարգացմանը:

Ենոք Բաբջանյան

[email protected]
Երիտասարդների ընդգրկումը տարբեր սպորտային ակտիվությունների մեջ կարեւոր է, ես ուզում եմ կազմակերպվի
կրթական-զվարճալի ճամբարներ եւ երիտասարդների համար տարբեր սպորտային ակտիվություններ:

Վալերա Ստելմաշով

Ախալքալաքի կրթության, մշակույթի, սպորտի,երիտասարդության, զբոսաշրջության զարգացման եւ գենդերային քաղաքականության ծառայության պետ: [email protected]
Իմ ընտանիքը ավանդապես մեղվապահներ են: Ուզում եմ արտադրենք բարձր որակի մեղր սննդի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխան: Կարեւոր է, որ որքան հնարավոր է շատ երիտասարդի խրախուսենք ընդգրկվեն այս ոլորտի մեջ: Իմ նպատակն է Ախալքալաքի մեղրը դարձնել ապրանքանիշ վրացական շուկայում:

Հարություն Հակոբյան

«Ջավախքի ծաղիկ» ասոցիաիցայի ներկայացուցիչ [email protected]
Իմ կարծիքով, կրթական ոլորտի հետ կապված պետք է ունենալ ավելի մեծ նախաձեռնություններ: Կրթությունը տնտեսական առաջընթացի երաշխիք է: Նաեւ կարեւոր է առաջ քաշել զբոսաշրջության եւ էկոլոգիական հարցերը:

Միխայիլ Կոլիկիդի

«Ջավախքի» քաղաքացիական ֆորումի նախագահ, PATRIDA համայնքային կազմակերպության  նախագահ: [email protected]
1972 թվականից աշխատում եմ բժշկի մասնագիտությամբ: Ուզում եմ բարելավվեն բժշկական կետերի իրավիճակները, զինվեն ավելի լավ գույքով, բացվի բակտերիալ-քիմիական եւ ինֆեկցիոն բաժիններ, որպեսզի բնակչությունը ստիպված չլինի այցելել ուրիշ քաղաքներ եւ կամ զբաղվի ինքնաբուժությամբ:

Ավտիկ Տոնականյան

Հասարակական առողջության կենտրոնի տնօրեն [email protected]
Գյուղատնտեսությունը մունիցիպալիտետի առաջատար ոլորտն է: Դրա համար կարեւոր է նորարարական մոտեցում եւ զինվել նոր տեխննիկայով, որպեսզի  կարողանանք ստեղծել երկրի համար անհրաժեշտ բարիք:

Ռամազ Գոգոլաձե

Գյուղատնտեսության Ախալքալաքի տեղեկատվական-խորհրդատվական ծառայության պետ [email protected]
Չնայած իմ ակտիվ գործունեությանը գյուղատնտեսության ոլորտում, այս դեպքում, իմ նպատակն է երիտասարդների համար սպորտային համալիրի բացում եւ ձմռանը նրանց համար ավելի շատ ակտիվություներ ստեղծել, որպեսզի Ախալքալաքում մնալու եւ սեփական մունիցիպալիտետի համար ջանքեր գործադրելու ցանկություն ունենան:

 

Եղիզար Աղաջանյան  

«Հինգ աստղ» գյուղատնտեսական կոոպերատիվի  նախագահ
Էկոլոգիական հարցերի եւ թափոնների կառավարման վերաբերյալ կրթության եւ ուսուցման բարձրացումը բնակչության մեջ շատ կարեւոր է: Հենց դրան է ծառայում իմ ներկայությունը Ախալքալաքի զարգացման խմբում:

Բարգև Յորդանյան

Սանիտարական մաքրման ծառայության պետ [email protected]
Մեզ համար կարեւոր է նպաստել  մշակութային միջոցառումների անցկացմանը եւ պլանավորմանը, նաեւ ակտիվորեն կընդգրկվեմ տարբեր սոցիալական նախագծերի իրագործման մեջ:   

Հրաչյա Մովսիսյան

Սակրեբուլոյի անդամ [email protected]
Գյուղատնտեսությունը Ախալքալաքի համար առաջատար ոլորտներից մեկն է, դրա համար կարծում եմ բոլոր նախագծերի իրագործումը այս ուղղությամբ կլինի նշանավոր:

Ռազմիկ Մանուկյան

Ֆերմեր
Մասնավոր ոլորտի զարգացումը նշանավոր է շրջանի համար: Ես անձամբ կնպաստեմ եւ կաջակցեմ  բոլոր առաջարկներին, ինչը կապված կլինի սննդամթերքի անվտանգությանը համապատասխան ապրանքի արտադրման հետ:

Ռաֆայել Կարոյան

Կաթի վերամշակման ձեռնարկության մենեջեր [email protected]
Մեզ համար կարեւոր է նպաստել  մշակութային միջոցառումների անցկացմանը եւ պլանավորմանը, նաեւ ակտիվորեն կընդգրկվեմ տարբեր սոցիալական նախագծերի իրագործման մեջ:   

Նինո Մուրցխվալիձե

Կումուրդոի եւ Ախալքալաքի տնօրեն [email protected]