Կարեւոր տեղեկություն
Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNPD) աջակցությամբ, ENPARD Վրաստանի ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի տեղական զարգացման խումբը Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) հետ համագործակցությամբ իրականացնում է «Վերականգնվող էներգիայի օգտագործման խթանում Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական համայնքներում»։

 Ծրագրի շրջանակներում, վերականգնվող էներգիայի հանրաճանաչանաչությանը և օգտագործմանը նպաստելու  նպատակով, Ախալքալաքի մունիցիպալիտետի  գյուղերում նախատեսված են կարճ ուսուցողական դասընթացներ շրջակա միջավայրի պահպանության, թափոնների կառավարման և գյուղական վերականգնվող էներգիայի այլընտրանքային օգտագործման վերաբերյալ: Վերականգնվող էներգիայի օգտագործումը մասսայականացնելու և նրա զարգացմանը նպաստելու նպատակով կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ փոքր էլեկտրակայանների՝ արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման համար։

Մրցույթի  շրջանակներում կֆինանսավորվի  առավելագույնը 20 հաղթող՝ սոցիալապես անապահով կամ անապահով միայնակ մայրեր/հայրեր և/կամ գյուղական բնակավայրերում բնակվող բազմազավակ ընտանիքներ/տնտեսություններ, ովքեր  կտեղադրեն փոքր արևային ֆոտովոլտային էլեկտրակայանները։

 

Դիմումներ կարող են ներկայացնել միայն Ախալքալաքի մունիցիպալիտետում  բնակվող անապահով և սոցիալապես անապահով ընտանիքները, Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձինք, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

Ընտանիքի բոլոր անդամները մշտապես ապրում են Ախալքալաքի մունիցիպալիտետում
Բազմազավակ ընտանիք է, որտեղ կան մինչև 16 տարեկան առնվազն 3 և ավելի երեխաներ
Միայնակ մայր է կամ հայր
Ստանում է պետական ​​կամ համայնքային աջակցություն
Բավական տարածք ունի իր տան տարածքում արևային մարտկոցներ տեղադրելու համար
Ընտանիքի անդամներից մեկի վրա էլեկտրաէներգիայի հաշվիչ է գրանցված

Դրամաշնորհային մրցույթը կմեկնարկի 2022 թվականի հունիսի 10-ին ու կավարտվի հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ին։

Դրամաշնորհի հայտը պետք է լրացվի վրացերենով և ներկայացվի պահանջվող փաստաթղթերի հետ միասին  նշված ձևով․

 

Ֆիզիկապես լրացված և ներկայացված հետևյալ հասցեով՝ Ախալքալաք, Գուսան Հավասի 2, կամ


Էլեկտրոնային եղանակով լրացված եւ ուղարկված հետևյալ էլ. Հասցեով applications@akhalkalakilag.ge, կամ
լրացված էլեկտրոնային ձևաթուղթը հետևյալ առցանց հասցեով. https://forms.gle/izb1YmtuWrBhMJ238

 

Դիմումի ձևանմուշը ներբեռնելու համար այցելեք հետևյալ հղումը. bit.ly/3O2WjpO

Դիմումի հետ կապված տեղեկատվությունը, ներառյալ մրցույթի պայմաններն ու պահանջները, հասանելի են դրամաշնորհային ուղեցույցում հետևյալ հղումով.  bit.ly/3NS0Qvi

Դիմումի ձևանմուշի և դրամաշնորհի ուղեցույցի տպագիր տարբերակի համար դիմեք Ախալքալաքի տեղական զարգացման խմբի գրասենյակ: Հասցե՝ Ախալքալաք, Թամար Մեփեի 50:

Լրացված հայտի ձևի հետ մեկտեղ դիմորդից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

- Տեղեկություններ էլեկտրաէներգիայի բաժանորդի մասին (վկայական կամ այլ հաստատող փաստաթուղթ)

- 16 տարեկանից ցածր ընտանիքի անդամների նույնականացման (ID) քարտերի պատճենները կամ ծննդյան վկայականները

- քաղվածք (գրառում) հանրային ռեգիստրից անշարժ գույքի սեփականության վերաբերյալ

- սոցիալական աջակցության ստացման վկայական (առկայության դեպքում).

 

 

 

 
Գործընկերներ
Կապ
Գուսան Հավասիի փողոց N 2, 0700 Ախալքալաք, Վրաստան
Աշխատանքային ժամեր՝ երկուշ.-ուրբ.- 09:00 - 18:00
էլ. փոստ `info@akhalkalakilag.ge



Կոնտակտային տվյալներ:
Սերգեյ Խաչատրյան – Ախալքալաքի զարգացման խմբի նախագահ
+995 599199746

Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտը ստեղծվեց 1994 թվականին: Ինստիտուտի գյուղի զարգացման բաժինը USDA-ի կողմից ֆինանսավորված նախագծի ժառանգն է, 2003 թվականի հունիսին սկսվեց, որը GIPA-ն իրագործում է 2005 թվականի Ապրիլից:

Բաժնի նպատակն է նպաստել գյուղի զարգացմանը եւ Վրաստանի գյուղի բնակչության կենսապայմանների բարելավմանը, տարածաշրջաններում ժամանակակից փորձի ներդրումը, կրթության մակարդակի բարձրացումը, ինստիտուցիոնալ զարգացումը, կոնֆլիկտից վնասված շրջանների համար կայուն սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծումը, գյուղատնտեսության զարգացման համար պատշաճ կառավարում եւ ճիշտ քաղաքականություն մշակումը:

Բաժնի գործունեությունը ներառում է հետեւյալ ոլորտները`գյուղատնտեսություն, անասնաբուժություն, կենդանիների առողջություն, սննդի անվտանգություն, գյուղատնտեսության վիճակագրություն, ագրոբիզնես, մասնագիտական կրթություն եւ գյուղական տնտեսական պայմաններ:
«Մերսի Քորփսը» իրենից ներկայացնում է ոչ առեւտրային կազմակերպություն, որը հիմնվել է 1979 թվականից: Դրանից հետո «Մերսի Քորփսը» օգնության ձեռք մեկնեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող ծայրահեղ աղքատ մարդկանց գոյատեւելու եւ հետագա զարգացման նպատակով: «Մենք օգնում ենք մարդկանց ճգնաժամը վերածել հնարավորության: Մեր առաքելությունն է՝ նվազեցնել թշվառությունը, աղքատությունը, նվասատցումը՝ մարդականց համար անվտանգ, արդյունավետ եւ արդար հասարակության կառուցմանը օգնության ճանապարհով»: 2000 թվականից «Մերսի Քորփսը» գործում է Վրաստանում: Այս երկրում կազմակերպության գործունեության նպատակն է կայուն եւ պաշտպանված համայնքների ստեղծում շրջաններում, որոնց վրա առանձնապես է ազդում աղքատությունը եւ կոնֆլիկտները:

«Մերսի Քորփսը» օգնում է վրացի ֆերմերներին բոլոր վերոնշյալ հարցերի հետ կապված կոմպլեքսային մոտեցման կիրառման մեջ, փոխարենը դրանց ընկալումը որպես առանձին եւ իրարից անկախ խնդիրներ: Բնակչությանը եւ ֆերմերներին հաղորդում է կարեւոր գյուղատնտեսական տեղեկություններ, անցկացնում է թրեյնինգներ եւ ցուցաբերում է օգնություն կապեր ստեղծելու համար՝ շուկաների եւ գնորդների միջեւ:
West Cork Development Partnership (WCDP) Միավորում է Իռլանդիայի գյուղերի 36 տեղական ըներություն, որը Իռլանդիայում LEADER մոտեցման հիմնումը 90-ական թվականների սկզբից սկսեց: Ընկերությունը ապահովեց տարբեր նախաձեռնությունների եւ ծառայությունների աջակցությունը Արեւմտյան Կորկի տարածաշրջանի զարգացման համար:

WCDP-ի աշխատանքի գլխավոր սկզբունքը բնակչությանը ցուց տալն էր կարեւոր եւ արժեքավոր այն նախագծերը եւ նախաձեռնություննեը, նաեւ բնապահպամության եւ մշակույթային ակտիվությունները, որոը կաջակցեր տեղական համայնքների եւ ձեռնարկության զարգացմանը:

LEADER սկզբունքների ներդրումը ուղեկցվում էր մասայական խորհրդատվություններով ամբողջ տարածաշրջանի մասշտաբով, որը իրագործվեց տարբեր մեդիա եւ հասարակական միջոցառումների շնորհիվ: Խորհրդատվությունների հետեւանքով բացահայտվեց առաջնահերթային գործողություններ, նորարար պլաններ եւ գաղափարներ, ռազմավարություններ եւ կարծիքներ՝ ինչը վերջնականապես արտացոլվեց տեղական զարգացման ռազմավարությունների վրա:
Էլվա հասարակական ներգրավվածությունը-միջազգային կազմակերպություն է, որը նպաստում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը սոցիալական նպաստների համար: Էլվայի խումբը ստեղծում է կայքային եւ բջջային հարթակներ աշխարհի 10-ից ավել երկրներում: Վրաստանում կազմակերպության գլխավոր ուղղություններից մեկն է հզորացնել երիտասարդներին՝ տեխնոլոգիաների եւ նորարաությունների ոլորտի զարգացման ճանապարհով: Այս տեսանկունով կազմակերպությունը արդեն իրագործել է բազում նախագծեր: