Եվրամիության կողմից աջակցված Բորջոմիի զարգացման խմբի անդամները մասնակցեցին գլոբալ բիզնեսի եւ ներդրման համժողովին

2018-10-12
Հոկտեմբերի 5-ին եւ 6-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորված Եվրոպայի հարեւանական նախագծի՝ գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման (ENPARD) շրջանակներում աջակցված Բորջոմիի տեղական զարգացման խմբի անդամները մասնակցեցին «գլոբալ բիզնեսի եւ ներդրման համաժողովին»: Համաժաողովին աշխարհի 15-ից ավելի երկրներից 300 պատվիրակ էր մասնակցում:

Համաժողովի նպատակն էր Վարաստանի պոտենցիալի եւ ներդրումային հնարավորությունների ներկայացումը, գործարար մարդկանց շրջանակի ընդլայնումը, միջազգային կապերի հաստատումը  եւ փորձի կիսելը:

Համժողովի շրջանակներում  LAG-ի անդմաները հնարավորություն ունեին ծանոթանալու տարբեր երկրների  միջազգային մակարդակի բանախոսների հետ, թոփ-մենեջերների, ձեռնարկատերերի, բազում հաջողված կազմակերպությունների հիմնադիրների եւ պոտենցիալ ներդրողների հետ, լսել նրանց խորհուրդները բիզնես ոլորտի հետ կապված տարբեր հարցերի վերաբերյալ եւ նաեւ հաստատել նրանց հետ գործնական հարաբերություններ:

«Գլոբալ բիզնեսի եւ ներդրման համաժողովը» իրենից ներկայացնում է  Վրաստանի եւ Ասիա-Աֆրիկայի առեւտրաարդյունաբերական պալատի եւ «Գործարար կանանց միության» ամեն տարվա միջոցառում, որը արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է Թբիլիսիում եւ հյուրընկալում է գործարար մարդկանց եւ պատիրակներին, ինչպես վրաստանից այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

Եվրոպայի հարեւանական ծրագիրը, գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման համար (ENPARD) Վրաստանում իրականացվում է 2013 թվականից եւ նրա գլխավոր նպատակն է նվազեցնել աղքատությունը գյուղերում գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման աջակզման ճանապարհով:  Լրացուցիչ տեղկությունների համար այցելել հետեւյալ վեբ-կայք ՝www.enpard.ge: