Եվրամիության աջակցությամբ եւ Ախալքալաքի տեղական զարգացման խմբի նախաձեռնությամբ երիտասարդների համար կազմակերպվեց ամառային ճամբար:

2018-07-30
Հուլիսի 22-27 2018 թիվ Կախեթի: Նախագծային գաղափարների կուտակումը, երիտասարդական ծրագրեր գրելը եւ խմբակային աշխատանքները ճամբարի առաջատար թեմաներն էին, որը անցկացվեց Կախեթիում Եվրամիության աջակցությամբ եւ Ախալքալաքի տեղական զարգացման խմբի (LAG)-ի նախաձեռնությամբ:  Միջոցառումը կայացավ «Գյուղի զարգացման նոր մոտեցման նպաստումը Ախալքալաքիում» նախագծի շրջանակներում:

Ճամբարի շրջանակներում երիտասարդները ծանոթացան Կախեթի շրջանի պատմությանը, տեսան պատմա-մշակույթային եւ հանգստյան վայրերը, իմցան շրջանի կրթական հաստատությունների կրթական ծրագրերի մասին, ուսումնասիրեցին շրջանի տեղական ավանդական ձեռագործության եւ Վրացական սուփրայի արվեստը: Հյուրընկալ ընտանիքի հետ պատրաստեցին տեղական ուտեստներ: Երիտասարդները ծանոթացան  տեղական զբոսաշրջության զարգացման միտումների եւ բարելավված հաղորդակցության ուսուցման նորարարակն մեթոդների հետ: Նշանավոր է այն էլ, որ ճամբարին տեղական Կախեթցի երիտասարդներն էին հյուրընկալում:

«Նշաշավոր է երիտասարդական նախաձեռնությունների նպաստում եւ միջտարածաշրջանային կապերի բարելավում տեղի ունենա, իսկ այս ակտիվությունները ճամբարի մասնակիցների ապագա զարգացման նախապայմանն է: Խմբային աշխատանքների միջոցով երիտասրդները կկարողանան բարելավեն հաղորդակցությունը եւ պահպանել կապերը ոչ միայն ճամբարում լինելիս, այլ նաեւ իրենց համար ենտրած միջավայրում» - Մարիամ Դավիթաշվիլի հոգեբան:

Ճամբարի ընթացքում առանձնահատուկ ակցենտներ շրջանային զարգացման եւ զբոսաղրջության ուղղությամբ կատարվեց: Իսկ կախեթի շրջանը տեղական զարգացման խմբի   (LAG) կողմից հատուկ ընտրվեց, որպես զբոսաշրջային ծառայությունների արագ աճող եւ բարձր պոտենցիալ ոնեցող շրջան: Երիտասարդները այցելեցին հաջողված հյուրանոցային համալիրներին եւ զբոսաշրջիկների համար գրավիչ վայրերին: Հետաքրքիր դասախոսություն անցկացվեց զբոսաշրջության զարգացման վերաբերյալ: «Մեր տարածաշրջանի համար զբոսաշրջության զարգացումը ռազմավարության բաղադրիչներից մեկն է, իսկ նման դասախոսությունները օգնում է մեզ ավելի լավ ծանոթանանք հյուրընկլման ոլորտում առկա մարտահրվերների հետ» - Անուշ Գիլոյան, Ախալքալաքի LAG-ի նախագահ:

Սա Ախալքալաքի LAG-ի կողմից նախաձեռնված առաջին երիտասարդական ճամբարն է, նման ակտիվություններ ապագայում էլ է պլանավորվում:

«Գյուղի զարգգացման նոր մոտեցման նպաստումը Ախալքալաքում» նախագիծը  իրագործում է Վրաստանի հասարակական գործերի ինստիտիտուտի՝ գյուղատնտեսության զարգացման բաժինը՝ (GRDD/GIPA): Նախագծի գործընկերներն են՝ Mercy Corps-ը, ELVA – հասարակական ներգրավվածությունը եւ Արեւմտյան Կորկի  զարգացման համագործակցությունը: Նախագիծը  ֆինանսավորվել է` Եվրամիության Վրաստանի գյուղատնտեսության զարգացման հարեւանական նախագծի (ENPARD)-ի շրջանակներում:

Եվրամիությունը (EU) նպաստում է աղքատության նվազեցմանը եւ գյուղի զարգացման դարացիկ պրակտիկայի ներդրմանը Վրաստանում գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման Եվրոպայի հարեվանական նախագծի՝ ENPARD-ի օգնությամբ: Ծրագիրը Վրաստանում իրագործվում է  2013 թվականից: Հավելյալ տեղեկություն տեսնել հետեւյալ կայքով ՝www.enpard.ge