Եվրամիության աջակցությամբ Ախալքալաքում դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլն

2018-07-03
Ընթացիկ տարվա հունիսի 18-ից մինչեւ հուլիսի 20-ը Ախալքալաքի տեղական զարգացման խումբը հայտարարում է լրիվ դիմումի ձեւի ընդունում, դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլ անցած դիմորդների համար: Դրանից բացի, մրցույթի շրջանակներում մշակվեց թրեյնինգների եւ խորհրդատվությունների ծրագիր, որը ներառում էր հետեւյալ հարցերը՝ դրամաշնորհային դիմումի ճիշտ լրացնելը եւ հանձնաժողովի անդամների համար հատուկ մշակված սեմինար գաղտնիության եւ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ, որը անցկացրեց իռլանդացի գործընկեր՝ Յանս Դեմպսը: «Սա առջին դրամաշնորհային մրցույթն է, որը հայտարարվեց նախագծի շրջանակներում, նշանավոր է ապահովել  տեղեկատվության  գաղտնիությունը, որպեսզի  ծրագրից հետո ապահովենք բնակչության առավելագույն ներգրավվածությունը եւ այդ ներգրավվածությունը պետք է ձեռք բերել մրցույթի ներթափանցելիության եւ   արդարության սկզբունքները պաշտպանելով» - Յան Դեմպս,  West Cork Development Partnership (WCDP).

Դրանից բացի, բոլոր շահագռգիռ անձանց համար դիմումը լրացնելու հետ կապված կանցկացվեն հավելյալ խորհրդատվություններ եւ կկայանա բաց դռների օր, որտեղ դիմորդները կստանան հավելյալ խորհուրդներ իրենց կողմից մշակված դիմումի ձեւը բարելավելու նպատակով:

Դրամաշնորհային նախագծի նպատակն է, դրամաշնորհային ֆինանասվորմամբ աջակցել Ախալքալաքի մունիցիպալիտետում ենթանախագծերի կայուն զարգացմանը:   Այս գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական ենթանախագծերը պեք է ապահովեն տնտեսական, սոցիալական եւ մշակութային օգուտ ինչպես Ախալքալաքի բնակչության եւ թեմերի համար, այնպես էլ բիզնեսի եւ տեղական կազմակերպությունների համար: Բոլոր ֆինանսավորված նախագծերը պետք է համապատասխանեն մունիցիպալիտետի բնակչության եւ Ախալքալաքի  LAG-ի կողմից հաստատված տեղական զարգացման ռազմավարության մի կամ մի քանի առաջնահերթություններին:

Մանրամասն տեղեկություն դրամաշնորհային մրցույթի մասին կարող եք տեսնել հետեւյալ հղումով՝  http://akhalkalakilag.ge/development-strategy/ կամ գրել՝ applications@akhalkalakilag.ge

 

 
«Գյուղի զարգգացման նոր մոտեցման նպաստումը Ախալքալաքում» նախագիծը  իրագործում է Վրաստանի հասարակական գործերի ինստիտիտուտի՝ գյուղատնտեսության զարգացման բաժինը՝ (GRDD/GIPA): Նախագծի գործընկերներն են՝ Mercy Corps-ը, ELVA – հասարակական ներգրավվածությունը եւ Արեւմտյան Կորկի  զարգացման համագործակցությունը: Նախագիծը  ֆինանսավորվել է` Եվրամիության Վրաստանի գյուղատնտեսության զարգացման հարեւանական նախագծի (ENPARD)-ի շրջանակներում