Ախալքալաքի LAG-ի անդամների հանդիպումը ՄԱԿ-ի սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ

2018-04-20
Ընթացիկ տարվա, ապրիլի 18-20  սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպության (UN FAO) ներկայացուցիչները աշխատանքային այցով գտնվում էին Ախալքալաքում: Այցը իրագործվեց նախագծի՝ «գյուղի զարգացման նոր մոտեցման նպաստումը Ախալքալաքում» համակազմակերպմամբ: Այցի շրջանակներում անցկացվեց հանդիպումներ Ախալքալաքի տեղական զարգացման խմբի անդամների հետ, որտեղ քննարկվեց խմբի ապագա պլանները եւ ընթացիկ ակտիվությունները: Դրանից բացի, հանդիպուներ անցկացվեցին մասնավոր եւ հանրային ոլորտի ներկայացուցիչների հետ, այդ թվում կարտոֆիլ եւ կաթ արտադրող գյուղատնտեսական կոոպերատիվների հետ, նաեւ ձուկ, մեղր եւ պանիր արտադրող ձեռնարկության ներկայացուցիչների հետ:

«Հանդիպման ժամանակ քննարկեցինք, LAG-ի ապագ պլանները,  հյուրերին ծանոթացրեցինք տեղական զարգացման ռազմավարության եւ դրամաշնորհային մրցույթի ընթացքի հետ» - հայտարարեց Ապետնակ Զանդարյանը,  LAG-ի փոխնախագահը:

«Նախագիծը՝ (UN FAO),կօգնի Վրաստանին գյուղատնտեսական ոլորտին Եվրամիության ENPARD III-ի շրջանակներում, որը ծառայում է  Ախալքալաքի մունիցիպալիտետի Ֆերմերային հասարակության օգնությանը: Մեր առաքելության նպատակն է գյուղատնտեսության արժեշղթայի ներուժի գնահատումն եւ ապագայում նպաստել այդ ներուժին:

Ուսումնական այցը իրագործվեց Եվրամիության աջակցությամբ, 'ENPARD-ի  «Գյուղի զարգգացման նոր մոտեցման նպաստումը Ախալքալաքում» նախագիծը իրագործվում է Վրաստանի հասարակական գործերի ինստիտիտուտի  (GIPA), Մերսի Քորփսի, ELVA-ի հասարակական ներգրավվածության եւ  արեւմտյան Կորկի   զարգացման համագործակցության հետ մեկտեղ: