Ախալքալաքի զարգացման ռազմավարության հետ կապված աշխատանքն ավարտված է

2018-03-20
Եվրամիության կողմից աջակցված «Գյուղի զարգացման նոր մոտեցումը Վրաստանում» նախագծի շրջանակներում Ախալքալաքի զարգացման խումբը ավարտեց տեղական զարգացման ռազմավարության հետ կապված աշխատանքը: Փաստաթուղթը մշակվել է խորհրդատվական գործընթացի եւ Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր ոլորտներում գործող տեղական բնակչության, համայնքների, կազմակերպությունների եւ անհատ անձանց լայն ներկայացչությամբ ու ներգրավվածությամբ: Ռազմավարության մշակման մեջ առանձնահատուկ ներդրում ունեցավ Ախալքալաքի տեղական զարգացման խումբը (LAG), որը կազմված է 30 անդամներից: LDS-ն արտացոլում է տեղական մարտահրավերները եւ կենտրոնանում է ապագա զարգացման հնարավորությունների վրա՝ կոնկրետ վորոշումներ ընդունելով եւ հատուկ սոցիալ-տնտեսական, մշակույթային եւ բնապաշպանական միջամտությունների միջոցով:

Ախալքալաքի LDS-ի գլխավոր նպատակն է՝ կենսապայմանների բարելավում, տեղական տնտեսության դիվերսիֆիկացիա, տեղական բնակչության ինտեգրում եւ մունիցիպալիտետի վերածումը ավելի լավ բնակավայրի:
Դրան հասնելու համար, LDS-ը ձեւավորում է հիմնական խնդիրները:
Տեղական եկամուտների աճի եւ տեղական տնտեսության կայուն զարգացման նպաստում
Սոցիալական ինտեգրման բարելավում կրթության, մշակույթի, երիտասարդության եւ գենդերային հավասարության հարցերում
Տեղական զբոսաշրջության ներուժի ընդլայնում, տեղական մշակութային ժառանգության կոնսերվացում եւ աջակցություն:
Մունիցիպալիտետում էկոլոգիական միջավայրի բարելավում եւ բնապաշպանության փորձի ներդրում

«Շրջանի տնտեսական զարգացման եւ աճի համար հարկավոր է առաջատար ուղղությունների բացահայտում եւ ուսումնասիրում, որը ճշգրտորեն արտացոլված է նշված փաստաթղթում: Հարկավոր է բացահայտել տեղական պոտենցիալը, որպեսզի դրա հիման վրա ֆինանսավորվի դրամաշնորհային առաջարկը» – հայտարարեց տեղական զարգացման խմբի ղեկավար Մախարե Մացուկատովը:

Ախալքալաքի զարգացման ռազմավարությունը կարող եք տեսնել հետեւյալ հղումով՝ http://akhalkalakilag.ge/development-strategy/.
«Գյուղի զարգացման նոր մոտեցումը Վրաստանում» նախագիծը իրագործվում է Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտի, գյուղատնտեսության զարգացման բաժնի (GRDD/GIPA) կողմից: Նախագծի գործընկերներն են Մերսի Քորփսը, Էլվա հասարակական ներգրավվածությունը եւ արեւմտյան Կորկի զարգացման գործընկերությունը: Նախագիծը ֆինանսավորվել է Եվրամիությունը Վրաստանում գյուղատնտեսության զարգացման Եվրոպայի հարեւանական ծրագրի (ENPARD) շրջանակներում: