Ախալքալաքի զարգացման խումբը Եվրոպայի օրվա միջոցառմանը մասնակցեց

2019-05-21
16 մայիս 2019, Ախալքալաք: Բազմաէթնիկ մշակութային ծրագիր, քաղցրավենիք եւ հրուշակեղեն երեխաների համար,
տեղական արտադրանքի համտեսում եւ զանազան զվարճալի ակտիվություններ էր սպասվում բնակչությանը Ախալքալաքի
կենտրոնական այգում, որտեղ նշվեց Եվրոպայի օրը: Միջոցառմանը մասնակցեցին Ախալքալաքիում Եվրամիության գյուղի
զարգացման նախագիծը իրագործող կազմակերպության, Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտի (GIPA) եւ
Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) ներկայացուցիչները:
Միջոցառման գլխավոր կազմակերպիչն էր «տեղեկատվական կենտրոնը ՆԱՏՈ-ի եւ ԵՄ-ի մասին», որը Ախալքալաքի
տեղական զարգացման խմբի եւ Եվրամիության այլ համագործակիցների հետ համագործակցությամբ եւս մի հետաքրքիր եւ
զվարճալի օր նվիրեց տեղի բնակչությանը: Հրավիրված հյուրերի թվում էին ինչպես հանրային այնպես էլ մասնավոր եւ ոչ
պետական ոլորտի ներկայացուցիչները: Օրվա ընթացքում, հյուրերին Եվրամիության ծրագրերի եւ ֆինանսավորված
նախագծերի հետ ծանոթանալու հնարավորություն տրվեց:
Առանձնահատուկ զվարճալի օր էր երեխաների համար՝ բաժանվեց քաղցրավենիք, զվարճալի գրքույկներ, փուչիկներ,
դրոշակներ Եվրամիության խորհրդանշով: «Կարեւոր է, որ նման միջոցառումներ Ախալքալաքիում հաճախ անցկացվեն:
Այս ամենը առանձնապես գրավում է եւ ուրախացնում է երեխաներին: Բացի դրանից, մեզ հնարավորություն է տրվում
ընտանիքների հետ հաճելի միջավայրում անցկացնենք ժամանակ, ինչը նաեւ օգնում է մեզ կիսել Եվրամիության
արժեքները» - նշեց տեղական զարգացման խմբի անդամ՝ Թամազ Կարապետյանը:
«Գյուղի զարգգացման նոր մոտեցման նպաստումը Ախալքալաքում» նախագիծը իրագործում է Վրաստանի
հասարակական գործերի ինստիտիտուտի՝ գյուղատնտեսության զարգացման եւ մասնագիտական ուսուցման բաժինը՝
(DRDVE/GIPA). Նախգծի համագործակիցներն են Մերսի Քորփսը, ELVA հասարակական ներգրավվածությունը եւ
Արեւմտյան Կորկի զարգացման համագործակցությունը (WCDP): Նախագիծը ֆինանսավորվել է` Եվրամիությունը
Վրաստանի գյուղատնտեսության զարգացման Եվրոպայի հարեւանական ծրագրի (ENPARD)-ի շրջանակներում:
Եվրամիությունը (EU) օգնում է Վրաստանի գյուղերում աղքատության հաղթահարման եւ գյուղատնտեսության
զարգացման ու գյուղի զարգացման ժամանակակից պրակտիկայի ներդրման գործում Եվրոպայի հարեւանական ծրագրի
(ENPARD)-ի օգնությամբ: Վրաստանում ծրագիրը 2013 թվականից է իրագործվում: Հավելյալ տեղեկություն տես. վեբ-
կայքով՝ www.enpard.ge