Ախալցխայում տեղի ունեցավ Եվրոպական օրվան նվիրված միջոցառում
2018-10-12Եւս մի ժողովրդական եւ հետաքրքիր Եվրոպայի օր անցկացվեց, այս անգամ Ախալցխայում: Շաբաթ օրը, 2018 թվականի սեպտեմբերի 29-ին Վարստանում Եվրամիության ներկայացչությունը, Եվրամիության համագործակիցների հետ միասին, Ախալցխայում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում անցկացրեց: Այս օրը պատմական Ռաբաթ ամրոցը վերածվեց Եվրոգյուղի, որտեղ ցանկացած հյուր հնարավորություն ուներ ամբողջ օրվա ընթացքում շրջագայել Եվրամիությունում և մասակցել բազում զվարճալի միջոցառումների:
Եվրոպայի օրվա այցելող հյուրերը հնարավորություն ունեին ծանոթանալու Եվրամիության զարգացման ծրագրերին, ստանալ ավելի շատ տեղեկություն նրա մասին, թե ինչպես է Եվրամիությունը ստեղծում հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության համար:
Եվրոպայի օրը պաշտոնապես բացվեց Սամցխե-Ջավաքի նահանգապետ՝ Բեսիկ Ամիրանաշվիլի, Ախալցխայի քաղաքապետ՝ Զազա Մելիքիձեի, Ֆրանսիացի հյուրերի եւ Վրաստանի պատվիրակության ներկայացուցչի՝ Մայքլ Բեկասիկի կողմից:
Միջոցառմանը, ENPARD-ի մի քանի շահառուներ, Ախալքալաքի եւ Բորջոմիի մունիցիպալիտետներից, Եվրամիության ֆինանսավորմամբ արտադրված գյուղատնտեսական արտադրանքը ցուցադրեցին: Գյուղատնտեսկան արտադրանք ցուցադրեցին կոոպերատիվները՝ «Մոսխի»-ն, «Խուլգումո 2010»-ը, «Մզիուրի Ջավախեթի»-ին, «Մթիս սուռնելի»-ին: Գյուղի զարգացման նախաձեռնությունները՝ «կոմբինացված սնունդ»-ը, «Վրաստանի վիրտուալ շրջագայություն»-ը, Ախալքալաքի եւ Բորջոմիի զարգացման խմբերի հետ միասին ներկայացան միջոցառմանը: Նաեւ մասնակցեց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը, որը Եվրամիության աջակցությամբ ստեղծված գյուղատնտեսական հետազոտական գրականությունը եւ համալսարանի ցուցադրական հողամասում արտադրված գյուղատնտեսական արտադրանքը ցուցադրեց:
Եվրոպայի օրվա նշումը շարունակվում է հոկտեմբեր ամսում: Հաջորդ կանգառը կլինի Բաթումիում: