Վրաստանի տեղական զարգացման խմբերի ասոցիացիայի անդամները Պորտուգալիայում մասնակցեցին գյուղի զարգացման Եվրոպական ասոցիացիայի կոնֆերենցիային

2018-10-12
2018 թվականի սեպտեմբերի 26-ից 28-ը, Պորտուգալիայի Էվորա քաղաքում, “Գյուղի զարգացման Եվրոպական ասոցիացիա”-ի եւ “Եվրոպական Լիդեր” ասոցիացիայի կողմից անցկացվեց միասին ծրագրած  կոնֆերենցիա՝“LEADER RELOADED”:

Կոնֆերենցան հավաքեց տարբեր երկրներից հրավիրված 300-ից ավելի մասնակցի: Տեղի ունեցավ բանավեճեր համայնքների վրա հիմնված տեղական զարգացման (CLLD) հայցեկարգի, «Խելացի գյուղերի» կարեւորության, տեղական զարգացման խմբերի ավելի արդյունավետ համագործակցության եւ գյուղի զարգացման այլ հտաքրքիր հարցերի շուրջ:

Կոնֆերենցիային մասնակցեցին Վրաստանի տեղական զարգացման խմբերի ասոցիացիայի անդամները Բորջոմիի, Լագոդեխիի, Ղազբեգիի, Ախալքալաքի, Խուլոյի, Քեդայի եւ Դեդոփլիսծղարոյի տեղական զարգացման խմբերից: Նրանք մասնակցեցին ուսումնական այցին, որի հյուրընկալները Պորտուգալիայի տեղական զարգացման խմբի անդամներն էին:

Կոնֆերենցիան ողջույնի խոսքերով բացեց ELARD-ի եւ Minha Terra Federation-ի նախագահը՝ Մարիա Ջոաո Բոտելին, որին հաջորդեց ելությներ այլ կազմակերպությունների  կողմից, տեղական զարգացման խմբերի կարեւոր դերի եւ նրանց ապագայի վերաբերյալ:

Կոնֆերենցիայի ուշադրության կիզակետում հայտնվեց Վրաստանը, մասնակիցները հույս հայտնեցին, որ ապագայում Վրաստանը կունենա ավելի մոտ հարաբերություն Եվրամիության հետ եւ կհզորանա  LEADER/CLLD մոտեցումը:

Կոնֆերենցիան շատ հետաքրքիր էր եւ ակտիվ: Սա ճիշտ ժամանակին եւ տեղին էր GALAG– ի անդամների ապագա համգործակցության հաստատման հաամր:

Վրաստանի տեղական զարգացման խմբի ասոցիացիան՝ (GALAG) Եվրամիության կողմից աջակցված հարթակ է, որը միավորում է  ENPARD-ի նախագծի շրջանակներում ձեւավորված ութ տեղական զարգացման խումբ՝ Բորջոմիի, Լագոդեխիի, Ղազբեգիի,  Դեդոփլիսծղարոյի, Ախալքալաքի, Քեդայի եւ Խուլոյի մունիցիպալիտետներից:

Եվրամիությունը աջակցում է գյուղատնտեսությանը եւ գյուղի զարգացմանը Վրաստանում ENPARD-ի  նախագծի օգնությամբ: Նախագիծը իրականացվում է 2013 թվից եւ նրա ընդհանուր բյուջջեն կազմում է 179,5 միլիոն եվրո: ENPARD-ի հիմնական նպատակն է  հաղթահարել աղքատությունը գյուղերում: Նախագծի առաջին փուլի առաջնահերթությունը գյուղատնտեսության զարգացման նպաստումն էր իսկ երկրորդ եւ երրորդ փուլի նպատակը գյուղում ապրող մարդկանց տնտեսական զարգացման հնարավորության ստեղծումն է ոչ միայն նշված ոլորտում: