Եվրոպական միության աջակցությամբ Ախալքալաքում սկսվել է գյուղի զարգացման ծրագիրը

2017-06-04
Գյուղի զարգացումը Վրաստանի տնտեսական կայուն զարգացման համար շատ կարեւոր է: Գյուղում աշխատատեղեր ստեղծելը եւ կենսապայմանների բարելավումը նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացիային եւ նվազեցնում է կախվածությունը գյուղատնտեսությունից: Եվրամիությունը (EU) օգնում է Վրաստանին գյուղերում աղքատության հաղթահարման եւ գյուղատնտեսության զարգացման գործում Եվրոպայի հարեւանական ծրագրի (ENPARD)-ի միջոցով: Այս աջակցությունը հիմնվում է Եվրոպայի լավագույն փորձի վրա եւ նախատեսում է գյուղում ապրող բնակչության կենսապայմանների բարելավում, նոր տնտեսական հնարավորությունների ստեղծում եւ տեղական մասնավոր-հանրային համագործակցության նպաստում: Ապրիլի 19-ին Եվրամիությունը Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղի զարգացման նախագիծը պաշտոնապես ներկայացրեց: «Գյուղի զարգգացման նոր մոտեցման նպաստումը Ախալքալաքում» նախագիծը իրագործում է Վրաստանի հասարակական գործերի ինստիտիտուտի՝ գյուղատնտեսության զարգացման բաժինը՝ (GRDD/GIPA), Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ: Նախագծի նպատակն է Ախալքալաքի համայնքների եւ տեղական խմբերի ներգրավվածությամբ, ներքեւից վերեւ ուղղված, ինկլյուզիվ որոշումների ներարկում: Հատուկ շեշտադրվում է կանանց եւ երիտասարդների ներգրավվածությունը:
ENPARD-ի շրաջանակներում Եվրամիությունը արդեն իրագործում է նախագծեր Բորջոմիի, Լագոդեխիի եւ Ղազբեգիի մունիցիպալիտետներում: Սույն տարում Եվրամիության ֆինանսավորությամբ գյուղի զարգացման եւս 5 նախագիծ իրագործվեց մասնավորապես՝ Ախալքալաքում, Թեթրիծղարոում, Դեդոփլիսծղարոում, Քեդայում եւ Խուլոյում: Ախալքալաքում անցկացված միջոցառմանը հրավիրված հյուրերին խոսքով դիմեցին Վրաստանի գյուղատնտեսության նախարարության քաղաքականության եւ վերլուծաբանության բաժնի պետ՝ Էկատերինե Զվիադաձեն, Վրաստանի Եվրամիության ներկայացչության կցորդը՝ Ալվարո Օրտգա Ապրեսիոն, նախագիծը իրագործող կազմակերպության GRDD-ի նախագահը՝ Նանա Քաշակաշվիլին եւ տեղական իշխանության ներկայացուցիչները: Նշված միջոցառմանը ներկա էին Եվրամիության պատվիրակության անդամները, գյուղատնտեսության նախարարության եւ Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատակիցները: Հրավիրված հյուրերի թվում էին Ախալքալաքի բնակիչները, ովքեր համարվում են նախագծի հնարավոր շահառուները:
„ENPARD-ի ծրագրի շրջանակներում Եվրամիությունը Վրաստանի տարբեր շրջաններում նպաստում է գյուղի եւ գյուղատնտեսության զարգացմանը: Նշված նախագիծով Ախալքալաքի մունիցիպալիտետում ստեղծվեց նոր սոցիալական եւ տնտեսական հնարավորություններ ըստ Եվրոպական „LEADER“ մոտեցման: Այս գործընթացը իրագործվում է Ախալքալաքի բնակչության, մասնավոր եւ հանրային ոլորտների անմիջական մասնակցությամբ, – հայտարարեց Ալվարո Օրտգա Ապրեսիոն՝ Վրաստանի Եվրամիության ներկայացչության կցորդը, բնապահպանության եւ գյուղի զարգացման նախագծի մենեջեր: GRDD-ի նախագահի Նանա Քաշակաշվիլիի խոսքերով, նախագծի իրագործման ընթացքում GIPA-ն Ախալքալաքի բնակչությանը կօգնի ստեղծել ավելի լավ ապագա: «Ախալքալաքը շատ կարեւոր եւ հետաքրքիր մունիցիպալիտետ է, հետեւաբար մենք սպասում ենք, որ մեր գործունեությունը կլինի արդյունավետ: Նախագիծը կօգնի տեղի բնակչությանը, իրենց լուման ներդնել Ախալքալաքի մունիցիպալիտետի զարգացման գործում»:
Գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման Եվրոպայի հարեւանական ծրագիրը՝ (ENPARD) Վրաստանում իրագործվում է 2013 թվականից: Հավելյալ տեղեկության համար այցելել մեր վեբ-կայքին – www.enpard.ge