Եվրամիության աջակցությամբ մասնավոր եւ ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին գլոբալ բիզնեսի ֆորումին:

2017-09-15
Սույն տարվա, սեպտեմբերի 15-ից 16-ը, Բիլտմոր հույրանոցում անցկացվեց գլոբալ բիզնես ֆորում, որին մասնակցում էին մինչ 200 մասնավոր եւ պետական ոլորտի ներկայացուցիչներ:

Ախալքալաքի տեղական զարգացման խմբի, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները և Jnews.ge օնլայն պորտալի լրագրողը Ախալքալաքի մունիցիպալիտետից մասնակցում էին ֆորումին: Նշված ֆորումին մասնակցելը նշանավոր էր փորձը կիսելու եւ հետաքրքիր կապեր ստեղծելու առումով, ինչպես տեղական այնպես էլ միջազգային մակարդակով:

«Գյուղի զարգգացման նոր մոտեցման նպաստումը Ախալքալաքում» նախագիծը իրագործվում է Վրաստանի հասարակական գործերի ինստիտիտուտի (GIPA), Մերսի Քորփսի, ELVA-ի հասարակական ներգրավվածության եւ West Cork (Իռլանդիա)-ի զարգացման համագործակցության հետ մեկտեղ: