Հարգելի դիմող,
2018 թվականի հունիսի 18-ից մինչեւ հուլիսի 20-ը Ախալքաքալաքի տեղական զարգացման խումբը հայտարարում է լրիվ  դիմումի ձեւի ընդունում դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլ անցած դիմորդների համար: Հարգելի դիմորդներ, խնդրում ենք հաշվի առնել, որ խորհրդատվությունները կանցկացվեն սույն թվականի հունիսի 26-ին, 28-ին եւ հուլիսի 3-ին եւ 10-ին ժամը 11:00-ից 13:00, իսկ բաց դռների օրը՝ հուլսի 5-ին եւ 12-ին, հասցեն՝ Գուսան Հավասիի փողոց, 7, 0700, Ախալքալաք, Վրաստան: Դրամաշնորհային մրցույթի նշված փուլին կմասնակցեն միայն երկրորդ փուլ անցած թեկնածուները: Դրամաշնորհային դիմումը ներկայացնելու համար խնդրում ենք բեռնել եւ լրացնել լրիվ դիմումի ձեը  եւ ուղղարկել հետեւյալ հասցեով՝ applications@akhalkalakilag.ge

Մաղթում ենք հաջողություն!
Ծրագրի մասին
Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտի Գյուղատնտեսության զարգացման բաժինը՝ (GIPA/GRDD) իրագործում է «Գյուղի զարգացման նոր մոտեցման աջակցությունը Ախալքալաքում» նախագիծը: Նախագծի գործընկերներն են՝ Mercy Corps-ը, ELVA – հասարակական ներգրավվածությունը եւ Արեւմտյան Կորկի զարգացման համագործակցությունը: Նախագիծը ֆինանսավորվել է` Եվրամիության Վրաստանի գյուղատնտեսության զարգացման հարեւանական նախագծի (ENPARD)-ի շրջանակներում:

«Գյուղի զարգգացման նոր մոտեցման նպաստումը Ախալքալաքում» նախագիծը իրագործում է Վրաստանի հասարակական գործերի ինստիտիտուտի՝ գյուղատնտեսության զարգացման բաժինը՝ (GRDD/GIPA), Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ: Նախագծի նպատակն է Ախալքալաքի համայնքների եւ տեղական խմբերի ներգրավվածությամբ, ներքեւից վերեւ ուղղված, ինկլյուզիվ որոշումների ներարկում: Հատուկ շեշտադրվում է կանանց եւ երիտասարդների ներգրավվածությունը:

Ծրագրի տեւողությունը 44 ամիս է (նոյեմբեր / 2016 - Հուլիս/ 2020)
Կապ
Գուսան Հավասու #7, 0700, Ախալքալաք, Վրաստան
Աշխատանքային ժամեր՝ երկուշ.-ուրբ.- 09:00 - 18:00
էլ. փոստ `info@akhalkalakilag.ge



Կոնտակտային տվյալներ:
Սերգեյ Խաչատրյան - Առաջնորդ-համակարգող
+995 599199746

Սերգեյ Շախբեկյան – Նախագծի սպա
+995 599193662

Անուշ Գիլոյան – Ախալքալաքի զարգացման խմբի նախագահ
+995 592909165

Գործընկերներ

Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտը ստեղծվեց 1994 թվականին: Ինստիտուտի գյուղի զարգացման բաժինը USDA-ի կողմից ֆինանսավորված նախագծի ժառանգն է, 2003 թվականի հունիսին սկսվեց, որը GIPA-ն իրագործում է 2005 թվականի Ապրիլից:

Բաժնի նպատակն է նպաստել գյուղի զարգացմանը եւ Վրաստանի գյուղի բնակչության կենսապայմանների բարելավմանը, տարածաշրջաններում ժամանակակից փորձի ներդրումը, կրթության մակարդակի բարձրացումը, ինստիտուցիոնալ զարգացումը, կոնֆլիկտից վնասված շրջանների համար կայուն սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծումը, գյուղատնտեսության զարգացման համար պատշաճ կառավարում եւ ճիշտ քաղաքականություն մշակումը:

Բաժնի գործունեությունը ներառում է հետեւյալ ոլորտները`գյուղատնտեսություն, անասնաբուժություն, կենդանիների առողջություն, սննդի անվտանգություն, գյուղատնտեսության վիճակագրություն, ագրոբիզնես, մասնագիտական կրթություն եւ գյուղական տնտեսական պայմաններ:
«Մերսի Քորփսը» իրենից ներկայացնում է ոչ առեւտրային կազմակերպություն, որը հիմնվել է 1979 թվականից: Դրանից հետո «Մերսի Քորփսը» օգնության ձեռք մեկնեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող ծայրահեղ աղքատ մարդկանց գոյատեւելու եւ հետագա զարգացման նպատակով: «Մենք օգնում ենք մարդկանց ճգնաժամը վերածել հնարավորության: Մեր առաքելությունն է՝ նվազեցնել թշվառությունը, աղքատությունը, նվասատցումը՝ մարդականց համար անվտանգ, արդյունավետ եւ արդար հասարակության կառուցմանը օգնության ճանապարհով»: 2000 թվականից «Մերսի Քորփսը» գործում է Վրաստանում: Այս երկրում կազմակերպության գործունեության նպատակն է կայուն եւ պաշտպանված համայնքների ստեղծում շրջաններում, որոնց վրա առանձնապես է ազդում աղքատությունը եւ կոնֆլիկտները:

«Մերսի Քորփսը» օգնում է վրացի ֆերմերներին բոլոր վերոնշյալ հարցերի հետ կապված կոմպլեքսային մոտեցման կիրառման մեջ, փոխարենը դրանց ընկալումը որպես առանձին եւ իրարից անկախ խնդիրներ: Բնակչությանը եւ ֆերմերներին հաղորդում է կարեւոր գյուղատնտեսական տեղեկություններ, անցկացնում է թրեյնինգներ եւ ցուցաբերում է օգնություն կապեր ստեղծելու համար՝ շուկաների եւ գնորդների միջեւ:
West Cork Development Partnership (WCDP) Միավորում է Իռլանդիայի գյուղերի 36 տեղական ըներություն, որը Իռլանդիայում LEADER մոտեցման հիմնումը 90-ական թվականների սկզբից սկսեց: Ընկերությունը ապահովեց տարբեր նախաձեռնությունների եւ ծառայությունների աջակցությունը Արեւմտյան Կորկի տարածաշրջանի զարգացման համար:

WCDP-ի աշխատանքի գլխավոր սկզբունքը բնակչությանը ցուց տալն էր կարեւոր եւ արժեքավոր այն նախագծերը եւ նախաձեռնություննեը, նաեւ բնապահպամության եւ մշակույթային ակտիվությունները, որոը կաջակցեր տեղական համայնքների եւ ձեռնարկության զարգացմանը:

LEADER սկզբունքների ներդրումը ուղեկցվում էր մասայական խորհրդատվություններով ամբողջ տարածաշրջանի մասշտաբով, որը իրագործվեց տարբեր մեդիա եւ հասարակական միջոցառումների շնորհիվ: Խորհրդատվությունների հետեւանքով բացահայտվեց առաջնահերթային գործողություններ, նորարար պլաններ եւ գաղափարներ, ռազմավարություններ եւ կարծիքներ՝ ինչը վերջնականապես արտացոլվեց տեղական զարգացման ռազմավարությունների վրա:
Էլվա հասարակական ներգրավվածությունը-միջազգային կազմակերպություն է, որը նպաստում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը սոցիալական նպաստների համար: Էլվայի խումբը ստեղծում է կայքային եւ բջջային հարթակներ աշխարհի 10-ից ավել երկրներում: Վրաստանում կազմակերպության գլխավոր ուղղություններից մեկն է հզորացնել երիտասարդներին՝ տեխնոլոգիաների եւ նորարաությունների ոլորտի զարգացման ճանապարհով: Այս տեսանկունով կազմակերպությունը արդեն իրագործել է բազում նախագծեր: